Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության 2 առաջնորդներին սպառնում է 142 և 83 տարվա ազատազրկում

Թուրքիայի քրդամետ կուսակցության 2 առաջնորդներին սպառնում է 142 և 83 տարվա 
ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի Ֆիգեն Յուքսեքդաղի  վերաբերյալ մեղադրող կողմը մեղադրական եզրակացություններ է պատրաստել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Մեղադրական եզրակացության համաձայն` մեղադրող կողմը Սելահաթթին Դեմիրթաշի համար պահանջում է  142, իսկ Ֆիգեն Յուքսեքդաղի համար` 83 տարվա ազատազրկում:

Մեղադրական եզրակացության մեջ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը  մեղադրվում են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված Քրդստանի բանվորական կուսակցության հետ համագործակցության, ահաբեկչության քարոզ կատարելու, ահաբեկչական կազմակերպության ղեկավար լինելու, հավաքների և ցույցերի վերաբերյալ պետական օրենքները անտեսելու, բնակչության մեջ հրապարակավ ատելություն և թշնամանք հրահրելու, պետական օրենքներին չենթարկվելու, հանցագործության դրդելու հատկանիշներով, և մեղադրող կողմը Դեմիրթաշի համար դատարանից պահանջել է 43-142 տարվա, իսկ Յուքսեսքդաղի համար 30-83 տարվա ազատազրկում: 

Հունվարի  16-ին  Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության  մեկ այլ անդամի` Շըրնաքին ընտրված պատգամավոր Նուրսել Այդողանի դեմ մինչև 103 տարվա ազատազրկման պահանջով դատական գործ էր հարուցվել: 

Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]