Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Բաբայանը ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը սառը ցնցուղ է համարում Բաքվի համար

Դավիթ Բաբայանը ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը 
սառը ցնցուղ է համարում Բաքվի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, արտացոլում է իրականությունը և կարելի է «սառը ցնցուղ» համարել Ադրբեջանի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այն, ինչ հայտարարել է Սերգեյ Լավրովը, իրականությունն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող միայն Ադրբեջանի ներքին խնդիրը լինել: Ես կարծում եմ, որ նման հայտարարությամբ Լավրովը կոչ է անում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը հրաժարվել դիվանագիտական էգոիզմից, քանի որ այդ հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիր համարելը ճիշտ չէ և հակասում է միջազգային իրավունքին»,- ասաց Բաբայանը:

Նա հավելեց, որ իրականում հակամարտությունների մեջ գտնվող շատ երկրներ փորձում են միմյանց հակադրել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման խնդիրները, սակայն Կոսովոյի անկախացման պարագայում շատ երկրներ, այնպիսի միջազգային խաղացողներ, ինչպիսիք են Գերմանիան, ԱՄՆ-ն և այլն, իրենց զեկույցներում արդարացրել են Կոսովոյի անկախացումը` շեշտը դնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: «Նրանք ասում էին, որ տարածքային ամբողջականությունը չի կարող մեծ դեր խաղալ, երբ կա ազգերի ինքնորոշման խնդիր: Նույն իրավիճակն էր, երբ Հյուսիսային Իռլանդիան ցանկանում էր դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից, Մեծ Բրիտանիան տվեց իր հավանությունը, թեև բնակչության մեծ մասն անկախություն չէր ցանկանում, բայց նրանք արեցին դա: Օրինակները շատ են: Հիմա Ադրբեջանը փորձում է անտեսել այս ամենը, և Լավրովի հայտարարությունը, իմ կարծիքով, միտված էր նրան, որ Ադրբեջանը հրաժարվի դիվանագիտական էգոիզմից, մի կողմ դնի ֆաշիստական կեցվածքը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը նախարարին հարցրել է` եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել ԼՂ տարածքում, Ռուսաստանը կլռի՞, թե կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Սերգեյ Լավրովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]