Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային պատկերասրահը և մասնաճյուղերը 2016-ին ունեցել են շուրջ 80 հազար այցելու

Ազգային պատկերասրահը և մասնաճյուղերը 2016-ին ունեցել են շուրջ 80 հազար այցելու

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը և 12 մասնաճյուղերը ունեցել են շուրջ 80 հազար այցելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2016 թվականի գործունեությունը՝ այս մասին ասաց պատկերասրահի գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը:

«55 հազար այցելու հաճախել է Ազգային պատկերասրահ, իսկ մասնաճյուղեր` 25 հազար մարդ: Տարվա ընթացքում պատկերասրահի կրթական ծրագրերին մասնակցել է 158 խումբ՝ շուրջ 2000 մասնակիցներով, իրականացվել է 12 նոր կրթական ծրագիր »,- ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով` ներկայումս  ազգային պատկերասրահի ֆոնդում պահվում է 39 հազար 771 թանգարանային առարկա:

«Թանգարանային հավաքածուները հիմնականում համալրվում են նվիրատվությամբ: 2016 թվականին թանգարանին նվիրաբերվել է 94 առարկա»,- նշեց Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]