Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Քամփ Արմեն» հայկական ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է

«Քամփ Արմեն» հայկական ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» հայկական ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբալօղլուն հայտնել է, որ Թուզլայի թաղապետարանի կողմից թույլտվություն ստանալուց անմիջապես հետո կսկսվեն վերանորոգման աշխատանքները: «Քամփ Արմենը» կծառայի որպես հրաշալի մշակութային կենտրոն: Այնտեղ կշարունակի ապրեցվել բոլորիս սրտում բաց վերք մնացած Հրանտ Դինքի հիշատակը»,- նշել է Աղաբալօղլուն:

4 հազար 840 քառակուսի մետր զբաղեցնող տարածքում նախատեսվում է ստեղծել կանաչապատ տարածք, համակարգչային և տեխնոլոգիական կենտրոն, ձեռքի արվեստների և երաժշտական կետնրոններ, ճաշարան, 200 հոգու համար նախատեսված սրահ, հյուրասենյակներ և այլն: Բացվելուց հետո այն պետք է ծառայի 12-18 տարեկան երիտասարդներին:

«Քամփ Արմեն» -ը 20-րդ դարի կեսերին ծառայել է որպես որբանոց հայ երեխաների համար: Այս որբանոցում են մեծացել նաև 2007-ին Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]