Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի հում նավթից ստացվող եկամուտները նվազել են ավելի քան 26 տոկոսով

Ադրբեջանի հում նավթից ստացվող եկամուտները նվազել են ավելի քան 26 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016-ին Ադրբեջանի հում նավթի վաճառքից ստացված եկամուտները ավելի քան 26 տոկոսով պակաս են եղել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2016-ին Ադրբեջանը արտահանել է 6 մլրդ 504 մլն 517,27 հազար ԱՄՆ դոլարի հում նավթ, ինչը մաքսային պետական կոմիտեի ամփոփիչ տվյալների համաձայն` 2015-ի համեմատ 26,6 տոկոսով պակաս է եղել:

Ադրբեջանը 2015-ին արտահանել է 8 մլրդ 866 մլն 158 հազար ԱՄՆ դոլարի հում նավթ:

2017-ին նավթի արդյունահանման նախատեսված ծավալների համաձայն` այս տարի նավթի արդյունահանման ծավալները 2016-ի համեմատ կնվազեն 944,1 հազար տոննայով: 

Համաշխարհային շուկայում նավթի  գների եւ պահանջարկի անկման արդյունքում հիմնականում էներգակիրների արտահանումից սնվող Ադրբեջանը հայտնվել է ճգնաժամային վիճակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]