Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Թրամփ» ապրանքանիշը վերջնականապես լքել է Ադրբեջանը

«Թրամփ» ապրանքանիշը վերջնականապես լքել է Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրամփ» ապրանքանիշը, որն Ադրբեջանում ներկայացված էր հյուրանոցային ծառայության տեսքով, վերջնականապես լքել է Ադրբեջանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հունվարի 16-ին Trump International Hotel&Tower ցուցանակը հանվել է Բաքվի կենտրոնում գտնվող հյուրանոցի շենքի վրայից:

Դեռևս մեկ ամիս առաջ «Արմենպրես»-ը, հղում կատարելով azadliq.info-ին՝ տեղեկացրել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:

Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի եւ իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:

Բաքվի կենտրոնում գտնվող Trump Tower անվանումը կրող 33 հարկանի հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել են դեռեւս 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չի կատարվել:

Դեռ մայիսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ վերոհիշյալ աշտարակը պատկանում է ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ Ադրբեջանի տրանսպորտի և կապի նախարար Զիադ Մամեդովի որդուն՝ Անար Մամեդովին: Վերջինս հանդիսանում է «Գարանտ Հոլդինգի» տնօրենը և Trump Tower-ի սեփականատերը: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինի անվանումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]