Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի բուհերում սովորող 436 սիրիահայ ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձավճարների 70 տոկոսը փոխհատուցվել է

Հայաստանի բուհերում սովորող 436 սիրիահայ ուսանողների առաջին կիսամյակի 
ուսման վարձավճարների 70 տոկոսը փոխհատուցվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 436 սիրիահայ ուսանողների 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարների 70 տոկոսը փոխհատուցվել է ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  ասված է ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում:

2016 թվականին ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած 5 բարեգործական ցուցահանդես-տոնավաճառներ: Կազմակերպվել է շուրջ 200 սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանի տարբեր ճամբարներում:

Սիրիահայ գործարարները մասնակցել են տարբեր ցուցահանդեսների, նրանց համար կազմակերպվել են բիզնես-դասընթացներ, հանդիպում ՀՀ վարչապետի հետ:

Տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատես­չական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել և լուծումներ են ստացել ավելի քան 30 հարց:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2 ռուսական օդանավով 30 տ. բեռ է տեղափոխվել Սիրիա որպես մարդասիրական օգնություն: Բարերարների օժանդակությամբ աջակցություն է ցուցաբերվում Հալեպի որբանոցին և ծերանոցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]