Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել «թուրք ժողովրդին նվաստացնելու» մեղադրանքով

Գարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել «թուրք ժողովրդին նվաստացնելու» 
մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության (BBP) Էդիրնեի գրասենյակի ղեկավար Արիֆ Քյորօղլուն և որոշ քաղաքացիներ դատախազությունում հայց են ներկայացրել պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Քյորօղլուն Էդիրնեի արդարադատության պալատի առջև լրագրողներին հայտնել է, որ «Փայլանը հրապարակայնորեն ժողովրդին դրդել է ատելության և թշնամանքի»: Նրա խոսքով` մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթի կիրառմամբ Փայլանը «նվաստացրել է թուրք ժողովրդին»:

Գարո Փայլանը հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան` կատարվածը որակելով որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում: Բացի Սահմանադրական դատարան դիմելուց՝ հայ պատգամավորը դիմում է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ պահանջելով հետ կանգնել մեջլիսի կանոնակարգին հակասող որոշումից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]