Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատկերասրահը կկազմակերպի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Պատկերասրահը կկազմակերպի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին 
նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի մայիսին  կազմակերպվելու է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Ավելի քան մեկ տարի է ինչ պատրաստվում ենք այդ ցուցահանդեսին: Ցուցադրվելու են Այվազովսկու՝ մեր պատկերասրահում գտնվող բոլոր աշխատանքները, ինչպես նաև ներկայացվելու են նկարչի գրաֆիկական գործերը, որոնք նախկինում երբևէ պատկերասրահում չեն ցուցադրվել: Ռուսաստանի տարբեր թանգարաններից  բերվելու են նկարչի 16 աշխատանք»,- նշեց Ծատուրյանը և հավելեց, որ իրենք ներկայումս բանակցություններ են վարում Մխիթարյանների հետ, որպեսզի միաբանությունում գտնվող «Քաոս» նկարը նույնպես ընդգրկված լինի ցուցահանդեսում:

ՀԱՊ-ի տնօրենը հայտնեց, որ 2017 թվականի  ընթացքում Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդեսներ են կազմակերպվելու նաև արտերկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]