Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԺ-ն որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի

ԼՂՀ ԱԺ-ն որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովը հունվարի 17-ին ձայների 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշել է հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջի գրառումը:

«ԱԺ-ն որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները»,- նշված է պատգամավորի գրառման մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]