Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արման Ծատուրյանը մտահոգիչ է համարում Հայաստանի ազգային պատկերասրահի ջեռուցման խնդիրը

Արման Ծատուրյանը մտահոգիչ է համարում Հայաստանի ազգային պատկերասրահի 
ջեռուցման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի ջեռուցման խնդիրը խիստ մտահոգիչ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Հայաստանի ազգային պատկերասրահում ջերմության պահպանման խնդիրը եղել է և ներկայումս առկա է: Այս կառույցը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Կաթսայատունը օր ու գիշեր աշխատում է, սակայն ջերմությունը մնում է ցածր»,- ասաց Ծատուրյանը:

Նրա խոսքով` անհապաղ միջոցներ է պետք ձեռնարկել, որպեսզի այս խնդրին շուտափույթ լուծում տրվի:

«Մեզ նոր ազգային պատկերասրահ է պետք: Եթե նույնիսկ հնարավորություն չկա նոր շենք կառուցելու, միանշանակ պետք է ջերմության պահպանման համար սկսել ինչ-որ աշխատանքներ կատարել»,- ընդգծեց Ծատուրյանը:
Ծատուրյանը նաև նշեց, որ 9-հոգիանոց ռեստավրացիայի բաժինը ահռելի աշխատանք է տանում վնասված կտավների վերականգնման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]