Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դահուկավազքում գրանցած արդյունքներում որոշակի առաջընթաց կա

Դահուկավազքում գրանցած արդյունքներում որոշակի առաջընթաց կա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի առաջնությունից հետո որոշակի առաջընթաց կա հայ մարզիկների գրանցած արդյունքներում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Ես գոհ եմ մինչ այս գրանցված արդյունքներից. դրանք մրցունակ են միջազգային մրցաշարերում: Մենք որոշակի առաջընթաց ունենք դահուկավազքում գրանցած արդյունքներում: Դա են վկայում այն վարկանիշային միավորները, որ մեր մարզիկները ձեռք բերեցին Հայաստանի առաջնությունում: Հաշվի առնելով այս առաջնության արդյունքները՝ կձևավորենք ազգային հավաքականներ»,-ընդգծեց Սարգսյանը:

Հայաստանի դահուկավազքի առաջնության ավարտից հետո ֆեդերացիան կնախապատրաստվի լեռնադահուկային սպորտի ազգային և աշխարհի առաջնություններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]