Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն մինչև 2025 թվականը նախատեսում է նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկա ձևավորել

ԵԱՏՄ-ն մինչև 2025 թվականը նախատեսում է նավթի, գազի և էլեկտրաէներգիայի 
միասնական շուկա ձևավորել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականը շատ կարևոր տարի է լինելու Եվրասիական տնտեսական միության գործունեության համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան նախագծեր ունի մինչև 2025 թվականը, որոնք պետք է իրականացվեն փուլային եղանակով:

«Փորձում ենք չշեղվել գրաֆիկից: Մենք նպատակ ունենք 2019 թվականին ստեղծել էլկտրաէներգետիկայի ընդհանուր շուկա: Անցած տարի իմ գործընկերներն արդեն ընդունել են այդ ծրագիրը, և այժմ այդ ուղությամբ  պետք է աշխատանքներ տանենք:  2025 թվականին պետք է ստեղծենք նավթի և գազի ընդհանուր շուկա: Շատ մեծ ծրագիր է, որի ուղղությամբ հիմա պետք է աշխատենք: Անցյալ տարի ստեղծել ենք թվային հարթակ, որի շուրջ հիմա նույնպես աշխատանքներ պետք է իրականացնենք»,- ներկայացրեց Տատյանա Վալովայան:

Նրա դիտարկմամբ` այս տարվա ամենակարևոր աշխատանքը  մաքսային օրենսգրքի գործունեության ապահովումն ու բոլոր երկրների համար միասնական տնտեսական համագործակցության խոչընդոտների վերացումն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]