Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տատյանա Վալովայան հույս ունի, որ 2025-ին ԵԱՏՄ տարածքում կգործի ընդհանուր ֆինանսական շուկա

Տատյանա Վալովայան հույս ունի, որ 2025-ին ԵԱՏՄ տարածքում կգործի ընդհանուր 
ֆինանսական շուկա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ համաժողովների ընթացքում Ղազախստանի ներկայացուցչության կողմից մի շարք առաջարկություններ են ներկայացվել, այդ թվում նաև 2025 թվականին ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման խնդիրների լուծման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա վստահեցմամբ՝ իրենք այս խնդիրների լուծման համար հաջող որոշումներ են կայացնում:

«2025 թվականին մեր առջև խնդիր է դրված ոչ միայն ստեղծել ընդհանուր բանկ, որը կարող է աշխատել ամբողջ Միությունում, այլև համակարգ, որի արդյունքում ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական գործունեությունը կարող է տարածվել նրա ամբողջ տարածքով: Խոսքը գնում է ընդհանուր ֆինանսական վերահսկիչ մի կառույցի մասին, որը ընդհանուր ֆինանսական տարածքում որոշելու է համակարգի միասնական կանոնները: Բնականաբար, կպահպանվեն ազգային բանկերը, սակայն կոնտեքստն է ընդհանուր լինելու, և վերահսկումը տեղակայված  կլինի Ղազախստանում: Հույս ունենք, որ 2025-ին այն կսկսի իր գործունեությունը»,-ասաց Տատյանա Վալովայան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]