Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկարան դեմ է արտահայտվել Աստանայի բանակցություններին սիրիական քրդերի մասնակցությանը

 Անկարան դեմ է արտահայտվել Աստանայի բանակցություններին 
սիրիական քրդերի մասնակցությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվաչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ պաշտոնական Անկարան դեմ է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններին սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD մասնակցությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «A Haber» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Դեմ լինելու պատճառն այն է, որ պաշտոնական Անկարան սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությունը դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն, որը գործում է Քրդստանի բանվորական կուսակցության(PKK) հետ համատեղ:

«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և այլ ահաբեկյական կազմակերպություններ, այնպես էլ PYD-ն չեն կարող մասնակցել Սիրիայի շուրջ տեղի ունեցող հանդիպումներին դա կլինի Աստանայում, Ժնևում, թե մեկ այլ վայրում»,- ասել է փոխվաչապետը:

Քուրթուլմուշը նաև հավելել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի դիրքորոշումը Սիրիական հակամարտության կարգավորման հարցում և ԱՄՆ-ը կդադարեցնի աջակցությունը PYD-ին, և կհասկանա որ PYD-ն չի կարող միջոց հանդիսանալ ԱՄՆ-ի համար տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]