Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տատյանա Վալովայան ԵԱՏՄ ներկայիս մաքսային օրենսգիրքն նախկինից ավելի ժամանակակից է համարում

 Տատյանա Վալովայան ԵԱՏՄ ներկայիս մաքսային օրենսգիրքն նախկինից ավելի 
ժամանակակից է համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մշակման ուղղությամբ հսկայական աշխատանքներ է տարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա վստահեցմամբ՝ ներկայիս մաքսային օրենսգիրքն ավելի ժամանակակից է, քան նախկինը:

«Այնտեղ մեծացվել են ժամանակակից մաքսային գործընթացների անցկացման մեթոդները, կրճատվել են ազգային օրենսդրության հղումների նորմերը: Շատ հղումներ պետք է հարմարեցվեն Միության օրենսդրության պահանջներին: Այդ պատճառով կարծում ենք, որ օրենսգիրքը բավականին արդյունավետ է և բխում է ԵԱՏՄ անդամ երկրների շահերից: Հույսեր ունենք, որ, ինչպես և ակնկալվում ենք, 2017 թվականի հունիսի 1-ից այն կմտնի ուժի մեջ»,-ասաց Տատյանա Վալովայան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]