Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի Շըրնաք գավառում ահաբեկչություն է տեղի ունեցել

Թուրքիայի Շըրնաք  գավառում ահաբեկչություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի Շըրնաք գավառում ահաբեկիչները ինքնաշեն պայթուցիկներով պայթյուն են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը:

Պայթյունի հետևանքով Շըրնաքի գավառապետարանի 5 աշխատակիցներ վիրավորվել են:

Վիրավորները տեղափոխվել են Շըրնաքի հիվանդանոց:

Հունվարի 16-ին պայթյուն էր իրականացվել նաեւ Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանում: Պայթեցվել էր ոստիկաններ տեղափոխող ավտոմեքենա:

Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի:

Նախնական տվյալներով՝ ոստիկանական մեքենայի վրա հարձակման մեջ մեղադրվում են Քրդստանի բանվորական կուսակցության(PKK)  զինյալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]