Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանն ԱԺ ընտրություններին մասնակցելու ձևաչափը կհստակեցնի Ծառուկյանի սպասվելիք հայտարարությունից հետո

 Վահե Էնֆիաջյանն ԱԺ ընտրություններին մասնակցելու ձևաչափը կհստակեցնի 
Ծառուկյանի սպասվելիք հայտարարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը կորոշի ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականության մասին սպասվելիք հայտարարությունից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շուրջ մեկ շաբաթ է` լրագրողական հանրության գործընկերներս մեկնաբանություն ստանալու ակնկալիքով դիմում են ինձ: Մամուլը շրջանառում է իմ՝ 4-րդ ընտրատարածքում (Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք Մարաշ համայնքներ) առաջադրվելու մասին տեղեկությունը: Թե՛ ԶԼՄ գործընկերներիս, թե՛ իմ քաղաքական ուղով հետաքրքրվողներին տեղեկացնում եմ, որ 2015թ.-ի Սահմանադրական հանրաքվեից և 2016թ.-ին նոր Ընտրական Օրենսգրքի փոփոխությունից հետո փոխվել է մասնակից թեկնածուների գրանցման ընթացակարգը և թեկնածու պատգամավորը, նախևառաջ, պետք է ներկայացվի այն կուսակցության կամ կուսակցության դաշինքի կողմից, որի ցուցակում ընդգրկված է (ՀՀ Ընտրական Օրենսգիրք` Գլուխ 14):

Միևնույն ժամանակ հավելեմ, որ 2017թ.-ի ապրլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցության հարցը պայմանավորված է մոտ ժամանակահատվածում ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կողմից սպասվող հայտարարությունով, որից հետո միայն, խորհրդակցելով անձամբ պարոն  Ծառուկյանի հետ, ես կորոշեմ իմ մասնակցության հարցն ու իրավական ձևաչափը»,- գրել է Վահե Էնֆիաջյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել էր, որ Ծառուկյանի հայտարարությունը չի ուշանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]