Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը կկայանա Մոսկվայում

 ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը կկայանա Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 24-ին կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, երկու երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը կայանալու է Մոսկվայում, ուր Կարեն Կարապետյանը կայցելի Դմիտրի Մեդվեդևի հրավերով:  

Հանդիպման օրակարգում են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր առևտրա-տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, հումանիտար, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու ոլորտներում:

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ինտեգրացիոն համագործակցությանը:

Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում` ուղղված հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]