Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ երիտասարդները պահանջել են ազատ արձակել բլոգեր Լապշինին. բողոքի ցույց ՀՀ- ում Բելառուսի դեսպանատան առջև

Հայ երիտասարդները պահանջել են ազատ արձակել բլոգեր Լապշինին. բողոքի ցույց ՀՀ-
ում Բելառուսի դեսպանատան առջև

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև հունվարի 16-ին բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցույցին մասնակից մի քանի տասնյակ երիտասարդները հիմնականում ներկայացնում էին ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը: Երիտասարդները հանդիպում էին պահանջում Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարյուկի հետ` վերջինիս խնդրի վերաբերյալ նամակ հանձնելու նպատակով: Դեսպանը, սակայն, երիտասարդներին չմոտեցավ, իսկ դեսպանության աշխատակիցը կոչ արեց նամակը նետել փոստարկղը:

122 երկիր այցելած լրագրողն Ադրբեջանի սև ցուցակում էր հայտնվել Արցախ այցից հետո: Մոտ մեկ ամիս առաջ Լապշինը ձերբակալվել էր Մինսկում` Բաքվի պահանջով

Ալեքսանդր Լապշինն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն: Նա 2011թ-ից ներառված է Ադրբեջանի սև ցուցակում` Արցախ այցելելու և այդ այցերի վերաբերյալ համացանցում գրառումներ կատարելու պատճառով:

Նյու Յորքում գործող լրագրողների պաշտպանության կոմիտեն Բելառուսի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել: Բելառուսի գլխավոր դատախազությունը, սակայն, քննարկում է Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հարցը: Արցախ այցելությունների համար Բաքվի սև ցուցակում արդեն 180 լրագրող կա: Պաշտոնական Երևանը նույնպես զբաղվում է Լապշինի հարցով:

16 января состоялся телефонный разговор министра иностранных дел Российской Федерации Сергея Лаврова с министром иностранных дел Турецкой Республики Мевлутом Чавушоглу.

Как сообщает Арменпресс со ссылкой на официальный сайт МИД РФ, министры провели углубленный обмен мнениями по ситуации в Сирии. Подчеркнута необходимость неукоснительного соблюдения установленного в САР при посредничестве обеих стран режима прекращения боевых действий. Рассмотрены практические вопросы подготовки  международной встречи по сирийскому урегулированию в Астане с учетом итогов прошедших в Москве 13 января с.г. экспертных консультаций между Россией, Турцией и Ираном.

Обсуждены некоторые актуальные вопросы российско-турецкого сотрудничества.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]