Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դուբայում շուրջ 300 մլն դոլար արժողությամբ կենդանաբանական այգի կբացվի

Դուբայում շուրջ 300 մլն դոլար արժողությամբ կենդանաբանական այգի կբացվի

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի՝ 1 մլրդ դիրհամ (270 մլն դոլար) արժողությամբ Dubai Safari կենդանաբանական այգին կբացվի 2017 թվականի սեպտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gulf News հրատարակությունը: 
Նախագծի առաջին փուլում կենդանաբանական այգին կտեղավորի 3,5 հազար կենդանիների:   
Ավելի վաղ նշվել Էր, որ նախագծի իրացումը կավարտվի արդեն այս տարվա ապրիլին, սակայն, վերջին տվյալների համաձայն, սաֆարի-կենդանաբանական այգին կսկսի հյուրերին ընդունել միայն ամառվանից հետո: 
Կենդանաբանական այգին կառուցվել Է բաց «սաֆարիի» սկզբունքով, որտեղ կարելի Է զբոսանք կատարել սեփական փոխադրամիջոցով: Այստեղ կտեղավորվեն «ասիական, աֆրիկյան եւ արաբական «ավաններ», նշում Է հրատարակությունը, ինչպես նաեւ անասնաբուժական հոսպիտալ եւ հետազոտական կենտրոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]