Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը անցել է 1,8 մանաթը

Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը անցել է 1,8 մանաթը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 16-ին Ադրբեջանի կենտրոնական բանկի և նավթային պետական հիմնադրամի մասնակցությամբ կայացել է արտարժույթի փոխարժեքի սահմանման հերթական աճուրդը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Աճուրդում դոլար-մանաթ  միջին փոխարժեքը սահմանվել է 1, 8045 մանաթ:

Հունվարի 16-ի դրությամբ Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլար-մանաթ փոխաժեքը եղել է 1,7867 մանաթ:

Ադրբեջանական փորձագետների փոխանցմամբ` ազգային արժույթի արագընթաց անկումը կշարունակվի նաեւ 2017 թվականին:

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն azadliq.info-ի հետ զրույցում նշել էր, որ  ընթացիկ տարում ադրբեջանական մանաթի՝ դոլարի նկատմամբ փոխարժեքը կանխատեսում է 2,20-2,50 մանաթի սահմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]