Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գարո Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

Գարո Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսի նախագահի կողմից իր ելույթը խոչընդոտելու և երեք նիստից հեռացվելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Գարո Փայլանը հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի մեջ Փայլանը կատարվածը որակել է որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում: Բացի Սահմանադրական դատարան դիմելուց հայ պատգամավորը դիմում է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին` պահանջելով հետ կանգնել մեջլիսի կանոնակարգին հակասող որոշումից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]