1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Ամիրյանն իր աշխատակազմից յուրօրինակ գաղափարներ է ակնկալում

Արմեն Ամիրյանն իր աշխատակազմից յուրօրինակ գաղափարներ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հունվարի 16-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցությունից հետո նշել է, որ կառավարության ծրագրի լիարժեք և ժամանակին կատարումից զատ, նաև յուրօրինակ, արտասովոր գաղափարներ է ակնկալում նախարարության աշխատակիցներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից խորհրդակցությանը քննարկված հարցերից էր ՀՀ կառավարության ծրագրի՝ «Մշակույթ» բաժնի կետերի կատարումն ըստ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի։

Համառոտ ներկայացնում ենք ՀՀ մշակույթի նախարարության  արված ու անելիք այն միջոցառումները, որոնց հանդեպ առավել մեծ է հանրության ուշադրությունը։

Առաջիկայում կմեկնարկի մարզային հյուրախաղերի և արվեստագետների այցելությունների ծրագիրը. 426 նման միջոցառում է նշված արդեն կազմված «քարտեզում»։

Շնորհալի երեխաներին ու պատանիներին երաժշտական գործիքներ նվիրելու ծրագրի մասին կպատմենք առանձին։

Թանգարաններում «վիրտուալ էքսկուրսավարների» ներդրումն արդեն գործնական հիմքի վրա է. փետրվարից բջջային հեռախոսների համապատասխան հավելվածը կգործի երեք թանգարանների համար, ապա կընդգրկի նաև այլ թանգարաններ։

Երեխաների համար կբացվի Տիկնիկների թանգարան. բանակցություններն այժմ ընթանում են վայրի ընտրության շուրջ։

Ամռանը կբացվի Ստորջրյա թանգարանը. Սևանի ափին համապատասխան վայրն արդեն ընտրված է։

Նախարարության ենթակայության գրադարանների ընթերցողների համար անվճար Wi-Fi կապի ապահովումն ընթացքի մեջ է. Ազգային գրադարանն այդ կապով արդեն ապահովված է։

Պետական մասնակի կամ ամբողջական աջակցությամբ նախկինում հրատարակված և պահեստում մնացած գրականությունը բաժանվում է դրանց անհրաժեշտությունն ունեցող հաստատություններին։

Պետական գրահրատարակչական գործն առավել թափանցիկ դարձնելու համար նախաձեռնվել է հեռուստատեսային հաղորդաշար։

Անգլերեն կթարգմանվեն և լազերային սկավառակով կթողարկվեն Ռուբեն Հախվերդյանի երգերը։

Առաջիկայում իրականացվելիք երկու հետաքրքիր միջոցառումներն են՝ ի պաշտպանություն Արամ Մանուկյանի տան հանդիսություն-ակցիան և Սուրբ Սարգսի տոնի առիթով նկարիչների եռօրյա մրցույթը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]