Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրք պատգամավորին սպառնում են դատապարտել 103 տարվա ազատազրկման

Թուրք պատգամավորին սպառնում են դատապարտել 103 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Շըրնաքին ընտրված պատգամավոր Նուրսել Այդողանի դեմ մինչև 103 տարվա ազատազրկման պահանջով դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը` հիշեցնելով, որ 2016 թվականի հոկտեմբերից կալանավորված Այդողանը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի քարոզչություն իրականացնելու», «հանցանքն ու հանցագործին գովելու», «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու», «ժողովրդին օրինազանցության դրդելու» մեջ:

Հունվարի 13-ին նա «Հանցախմբի անդամ չլինելով հանդերձ դրա անունից հանցանք գործելու» հիմնավորմամբ դատապարտվել էր 4 տարի 8 ամիս և 7 օր ազատազրկման:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]