Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջեյմս Քեմերոնը վավերագրական սերիալ Է նկարահանում գիտական ֆանտաստիկայի պատմության մասին

Ջեյմս Քեմերոնը վավերագրական սերիալ Է նկարահանում գիտական ֆանտաստիկայի պատմության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել Է, որ վավերագրական սերիալ Է ստեղծում գիտական ֆանտաստիկայի պատմության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին այս մասին հաղորդել Է IndieWire-ը: 
Նոր նախագծում Քեմերոնը կպատմի տարբեր սերունդների գլխավոր գիտաֆանտաստիկական գրքերի, ֆիլմերի եւ սերիալների մասին: Իր նախագծում նա մտադիր Է պատասխանել այն գլխավոր հարցերին, որոնք բարձրացնում Է գիտական ֆանտաստիկայի ժանրը:  
Ջեյմս Քեմերոնը «Տիտանիկ», «Ավատար», «Տերմինատոր» եւ «Տերմինատոր 2. Վերջին դատաստանի օրը» ֆիլմերի ստեղծողն Է: Բացի ռեժիսորական գործունեությունից, նա հայտնի Է որպես ստորջրյա աշխարհի հետազոտող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]