Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ից 350 դիվանագետ է հեռացվել

Թուրքիայի ԱԳՆ-ից 350 դիվանագետ է հեռացվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի արտաքին գործերի նախարարությունից հեռացվել է 350 աշխատակից:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:

Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հայտնել են, որ հուլիսի 15-ին հեղաշրջման փորձից հետո մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում նախարարությունից հեռացվել է 350 դիվանագետ և 58 այլ աշխատակից:

Նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ աշխատանքից հեռացվածներից ոչ ոք հետ չի ընդունվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]