Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դինքի սպանության գործով դատական նիստերը վերսկսվել են

Դինքի սպանության գործով դատական նիստերը վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Չաղլայանի արդարադատության պալատում հունվարի 16-ից մեկնարկում են պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, դատական նիստերը կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:

Պաշտպանական խոսքով է հանդես գալու Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը:

Դինքի ընկերները հերթական դատական նիստի մեկնարկից առաջ հավաքվել են Չաղլայանի արդարադատության պալատի դիմաց: Հավաքվածների անունից հանդես եկող Բյուլենթ Այդընն իր ելույթում ասել է. «10 տարի է` չկա Հրանտը, չկա արդարությունը»: Նա հիշեցրել է, որ Դինքի սպանության օրը «Ակոս» պարբերականի դիմաց լինելու է հիշատակի արարողություն:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]