Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունում օպտիմալացման գործընթացը պետք է շարունակություն ունենա և հասնի իր տրամաբանական ավարտին. տնտեսագետ

Կառավարությունում օպտիմալացման գործընթացը պետք է շարունակություն ունենա և 
հասնի իր տրամաբանական ավարտին. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում օպտիմալացման գործընթացը պետք է շարունակություն ունենա և հասնի իր տրամաբանական ավարտին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

«Եթե վերին օղակներում կան մարդիկ, ովքեր հանրության վրա դրական տպավորություն են գործում, ապա դրանից ներքև բավական լուրջ խնդիրներ կան կադրային քաղաքականությունում: Քիչ  չեն դեպքերը, երբ հռչակված նպատակները ժամանակին չեն իրականացվել, որովհետև միջին օղակներում կան մարդիկ, ովքեր կարող են չեզոքացնել այդ դրական միտումները»,-ասաց Թաթուլ Մանասերյանը` ընդգծելով, որ պետական ապարատում կան իրենց աշխատավարձը չվաստակող չինովնիկներ: Այսինքն` նրանցից շատերն իրենց տեղերում չեն:

Ըստ տնտեսագետի` կան  մեկ, երկու նախարարություններ, որոնց գործառույթները կրկնվում են: Հետևաբար, այս գործընթացը, ոչ ավելորդ շտապողականությամբ, պետք է ունենա իր հանգուցալուծումը` առանց վնասելու մարդկանց, ովքեր արհեստավարժ են, ունեն ՕԳ բարձր գործակից: Դա կլուծի կառավարման արդյունավետության համակարգի խնդիրը:  

«Ակնհայտ իրողություն է, որքան բարձր է կառավարման արդյունավետությունը, այնքան տնտեսությունը դրանից շահում է, հետևաբար կարևորգույն խնդիր եմ համարում կադրային քաղաքականության հարցը: Մրցույթները ոչ թե ձևական բնույթ պետք է կրեն, այլ առարկայական: Կադրային հարցերը վերաբերում են նախարարություններին, գործակալություններին, վարչություններին: Մի շարք նման կառույցների գործառույթներ կրկնվում են»,-ասաց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ իր կողմից այդ բարձրացրած հարցերի հետ կապված պատրաստվում է անձամբ առաջարկություններ ներկայացնել կառավարությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]