1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ты-супер» նախագծին երկու հայ երեխա կմասնակցի

«Ты-супер» նախագծին երկու հայ երեխա  կմասնակցի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: НТВ հեռուստաալիքի` փետրվարին կայանալիք «Ты-супер» տաղանդների երաժշտական շոույին կմասնակցեն Անգելինա Պապիկյանը և Սաբինա Մանվելյանը: Նախագծի մանրամասների մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին շոուի մասնակիցները, նրանց ղեկավարներն ու նախագծի ինֆորմացիոն հովանավոր հանդիսացող «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը: «Մեզ համար շատ կարևոր է նման ծրագրի ինֆորմացիոն հովանավոր լինելը: Այս հեռուստաշոուն ունի սոցիալական ուղղվածություն և նրան կարող են մասնակցել խնամքի կենտրոնների երեխաները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Ալինա Օրդյանը:

Հայաստանյան մասնակից Սաբինա Մանվելյանն ընդգծեց, որ ինքը նախկինում մասնակցել է տարբեր մրցույթների և արժանացել պատվոգրերի:  «Ինձ դպրոցից կանչեցին և ասացին, որ նման նախագիծ կա ու ցանկալի է մասնակցել և անցնելու դեպքում կարող եմ Մոսկվա գնալ: Իրականացվեց լսում, ինձ հավանեցին, այնուհետև` սկայպի միջոցով ներկայացրեցի իրենց ուղարկած երգերից մեկը: Նույն պահին էլ ասացին, որ անցել եմ: Ուրախ եմ և ոգևորված»,-ասաց Սաբինան:

Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանի խոսքով` իրենք ի սկզբանե նկատել են Սաբինայի տաղանդը և երգելու ունակությունը: «Սաբինան ութը տարի սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և լավ ձայն ունի»-,նշեց Դավթյանը:

Մասնակից Անգելինա Պապիկյանն ասաց, որ առաջին փուլում ներկայացրել է «Դլե յաման» երգը և անցել: «ՀՀ մշակույթի նախարարության տարբեր մրցույթների եմ մասնակցել, ունեմ հաղթանակներ: Սիրով եմ երգելու այս մրցույթին»,-շեշտեց Անգելինան:

15-ամյա աղջիկներն ասացին, որ միշտ երազել են մեծ բեմում հանդես գալ և վերջապես այդ հնարավորությունն ընձեռնվել է նրանց:

Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի տնօրեն Անահիտ Կարապետյանի խոսքով` Անգելինան  տասը տարի իրենց մոտ է. շատ խելացի է և բնավորությամբ լիդեր: «Չնայած բարձր ջերմությանը` նա համաձայնեց ելույթ ունենալ կազմակերպիչների համար և անցավ: Հաջողություն եմ մաղթում նրանց երկուսին և ցանկանում, որ մրցույթից միայն լավը, դրականը վերցնեն»,-հավելեց Կարապետյանը:

Նախագծին կարող են մասնակցել նախկին խորհրդային միության տարածքում ապրող 7-  18 տարեկան երեխաներ ու պատանիներ, որոնք հնարավորություն կունենան իրենց ոկալային տվյալները ներկայացնել պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին և հանդիսատեսին:  Նրանք համագործակցելու են  լավագույն մանկավարժների և պրոդյուսերների հետ: Մասնակցության համար 800 հայտ է ներկայացվել, որտեղ սոցիալական հաստատությունների ներկայացուցիչները ընդգծել են, որ իրենց մոտ  բազմաթիվ տաղանդավոր երեխաներ կան, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ և նման շուների մասնակցելու հնարավորություն: НТВ հեռուստաալիքը հոգացել է նաև փոքրիկ մասնակիցների հոգեբանական ադապտացիայի խնդիրը: «Ты-супер» ծրագիրն իրականացվում է  Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]