1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ետտոնական օրերին առևտրի կետերում իրացվող կաթնամթերքը մեծ մասամբ ժամկետանց է եղել. ՍԱՊԾ

Ետտոնական օրերին առևտրի կետերում իրացվող կաթնամթերքը մեծ մասամբ 
ժամկետանց  է եղել. ՍԱՊԾ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական և ետտոնական օրերին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված հսկողության շրջայցերի արդյունքներով պարզվել է, որ ամենառիսկայինը եղել է կաթնամթերքի վաճառքը: Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ  Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

«Իրականացված ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ իրացվող կաթնամթերքը ետտոնական օրերին հիմնականում պիտանելիության ժամկետից դուրս է  եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Դանիելյանը:

Նա  հավելեց, որ հսկողության շրջայցեր իրականացվել են ցանցային և բակային խանութներում: Սննդամթերքի իրացման խախտումներ եղել են ինչպես ցանցային, այնպես էլ բակային խանութներում, սակայն հսկողությունն ավելի պատշաճ է եղել ցանցային խանութներում:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ Երևանի և հանրապետության բոլոր մարզերի առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում իրականացրել է հսկողության շրջայցեր: Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել  816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես` առանց սահմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում` առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից, և նման խախտումները բացառելու համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]