Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օբամայի կարծով՝ Թրամփին չպետք Է թերագնահատել

Օբամայի կարծով՝ Թրամփին չպետք Է թերագնահատել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման կարծում Է, որ այդ պաշտոնում իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին չպետք Է թերագնահատել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Բոլորը պետք Է ընդունեն, որ չպետք Է թերագնահատել այդ մարդուն, որովհետեւ նա դառնալու Միացյալ Նահանգների 45-րդ նախագանհը»,- ասել Է Սպիտակ տան ներկայիս տերը:
«Մենք մտնում ենք մի դարաշրջան, որտեղ բազմաթիվ մարդիկ տեղեկատվություն են ստանում Twitter ցանցում հաղորդումների, կարգախոսների եւ (նորությունների) վերնագրերի շնորհիվ, որոնք նրանք տեսնում են իրենց հեռախոսների Էկրաններին»,- մեկնաբանել Է ԱՄՆ-ի ղեկավարը Թրամփի կողմից միկրոբլոգների հանրաճանաչ ծառայության օգտագործումը: «Դրանում որոշ ուժ կա, բայց գոյություն ունի նաեւ վտանգ»,- ասել Է նախագահը:   
Օբամայի կարծիքով՝ խնդիրների լուծման համար հարկ Է ըմբռնել դրանց Էությունը, այլ ոչ թե պարզապես կարդալ վերնագրերը: Նա հանրապետական կոնգրեսականներին եւ ամբողջ երկրում Թրամփի կողմնակիցներին կոչ Է արել թույլ չտալ Միարցյալ Նահանգների «նորմաների եւ ավանդույթների ոչնչացում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]