Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թրամփը ՌԴ-ի հետ միջուկային գործարք Է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում

Թրամփը ՌԴ-ի հետ միջուկային գործարք Է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես Է գալիս Ռուսաստանի հետ միջուկային գործարքի կքման օգտին Մոսկվայի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների մեղմացման շուրջը բանակցությունների շրջանակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել Է Times եւ Bild թերթերում հրապարակված հարցազրույցում:
«Նրանք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ. եկեք տեսնենք, թե կարող ենք արդյոք ինչ-որ լավ գործարքներ կնքել Ռուսաստանի հետ,- ասել Է Թրամփը:- Ես կարծում եմ, կսկսենք այն բանից, որ միջուկային զենքը պետք Է Էապես կրճատվի»:   
«Այժմ Ռուսաստանը խիստ տուժում Է պատժամիջոցների պատճառով, սակայն ես կարծում եմ, որ կարող Է ինչ-որ բան ստացվել, որպեսզի շատերը լինեն շահած վիճակում»,- հավելել Է նա:   
Բացի դրանից, Թրամփը Ռուսաստանին քննադատության Է ենթարկել Սիրիայի քաղաքացիական պատերազմին նրա «միջամտության» համար, ինչն «ահավոր հումանիտար իրավիճակի» Է հանգեցրել: Նրա խոսքով՝ դա «շատ վատ Է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]