Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փարիզի խորհրդաժողովի մասնակիցները հանդես եկան Պաղեստինյան պետության ստեղծման օգտին

Փարիզի խորհրդաժողովի մասնակիցները հանդես եկան Պաղեստինյան պետության ստեղծման օգտին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի միջազգային խորհրդաժողովի մասնակիցները հանդես են եկել անկախ Պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հարեւանությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մերձավորարեւելյան կարգավորմանը նիվիրված հանդիպումը, որին մասնակցել են շուրջ 70 պետությունների ներկայացուցիչներ, ավարտվել Է համատեղ հաղորդագրության հրապարակմամբ՝ համապատասխան կոչով: Դրա հետ մեկտեղ, հակառակ պաշտոնական Փարիզի հույսերին, Պաղեստինի եւ Իսրայելի ներկայացուցիչները խորհրդաժողովին չԷին եկել: 
Ամփոփելով Փարիզի հանդիպման արդյունքները, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն հարկադրված Էր արձանագրել, որ այսօրվա դրությամբ Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացը փաստորեն կանգ Է առել պաղեստինցիների ու իսրայելացիների միջեւ ուղղակի երկխոսության բացակայության պատճառով: Էյրոն նաեւ ընդգծել Է, որ Ֆրանսիան պատրաստ Է կազմակերպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ պաղեստիցիների առաջնորդ Մահմուդ Աբասի հանդիպումը: 
Փարիզի խորհրդաժողովի ամփոփի հաղորդագրության մեջ ընդգծվում Է, որ կարգավորման հիմքը պետք Է դառնա 2002 թվականի Արաբական խաղաղ նախաձեռնությունը, որը, մասնավորապես, ենթադրում Է անկախ Պաղեստինյան պետության ստեղծումը 1967 թվականի սահմաններում, այսինքն՝ Իսրայելի կողմից Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում բռնազավթված տարածքների ազատումը:
«Հակամարտությունը կարող Է կարգավորվել միայն այն դեպքում, եթե երկու պետությունները՝ Իսրայելը եւ Պաղեստինը, գոյակցեն կողք-կողքի»,- հայտարարել Է Էյրոն: 
«Մասնակիցները հորդորում են կողմերից յուրաքանչյուրին՝ իրենց քաղաքականությամբ ու գործողություններով հանդես բերել երկու պետությունների խաղաղ գոյակցության հասնելու անկեղծ հանձնառություն եւ ձեռնպահ մնալ միակողմանի այնպիսի գործողություններից, որոնք կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա, այդ թվում՝ Երուսաղեմի, սահմանների, անվտանգության եւ փախստականների հարցերի շուրջ»,- ասված Է ամփոփիչ հաղորդագրության մեջ:
Մեծ Բրիտանիան, որը դիտորդի կարգավիճակ ուներ խորհրդաժողովում, չի պաշտպանել ամփոփիչ փաստաթուղթը: Բրիտանական կողմից, մասնավորապես, մտահոգություններ են հայտնվել, որ Փարիզի խորհրդաժողովը, որին անմիջականորեն ներկայացված չեն եղել հակամարտող կողմերից որեւԷ մեկը, կարող Է բարդացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կրգավորման ընթացքը:  
Իսրայելում խիստ քննադատաբար են արձագանքել միջազգային խորհրդաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախաձեռնությանը: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն դեռ մինչեւ Փարիզի հանդիպման սկսվելը այն համարել Էր «սին մտահղացում», որը միայն կհեռացնի խաղաղ կարգավորման հեռանկարը: 
Մինչ փորձագետները փիճում են Փարիզում կայացած հանդիպման կարեւորության եւ արդյունքների շուրջ, արդեն սկսվել Է նոր խորհրդաժողովի նախապատրաստման գործընթացը: «Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել վեստին հանդիպել եւ գնահատել առաջընթացը մինչեւ տարեվերջ»,- նշվում Է ամփոփիչ հատարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]