Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առնվազն 32 մարդ է զոհվել Ղրղզստանում բեռնատար Boeing-ի կործանվելու հետեւանքով

Առնվազն 32 մարդ է զոհվել Ղրղզստանում բեռնատար Boeing-ի կործանվելու 
հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 32 մարդ Է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում: «Եվս ութ մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել Է վթարի վայրից»,- ճշտել են նախարարությունում:    
Ներկայում օդանավի անկման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ուստի «զոհվածների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխվել»: Ավելի վաղ նախարարությունում նշել են, որ ավիաաղետի զոհերի թիվը կարող Է հասնել 40-ի: 
Boeing-ը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ Էր իրականացնում Ստամբուլ, վթարի Է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 07:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին) թռիչքավայրէջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ընկել Է ամառանոցային ավանի վրա, որտեղ մշտապես մարդիկ Էին բնակվում: Ավիաաղետի հետեւանքով ավերվել են շուրջ 15 միահարկ բնակելի տներ: «Անադոլու» գորակալության տվյալների համաձայն՝ աղետի Է ենթարկվել MyCargo Airlines թուրքական ընկերության ինքնաթիռը, որը հայտնի Է նաեւ որպես ACT Airlines:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am