Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 16.01.2017

Սպասվող լրահոս. 16.01.2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան դիմաց այսօր՝ հունվարի 16-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի: Բողոքի ակցիային կմիանան երկրի քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ: Համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:

Այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի  ասուլիսը։ Տեսակապ կհաստատվի Աստանայում, Երևանում և Մինսկում գտնվող տաղավարների հետ, որտեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կկարողանան հարցեր ուղղել  Տատյանա Վալովայային: Միջոցառման ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի աշխատանքի արդյունքները։

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կներկայացնի ծառայության կողմից  2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը  առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում իրանացված շրջայցերի արդյունքները: Վահե Դանիելյանը կխոսի նաև ծառայության «Թեժ գծին» ստացված ահազանգերից հետո ձեռնարկված գործողությունների մասին:

Սսննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչից բացի, այսօր լրագրողների հետ հանդիպելու են նաև սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները: Մասնավորապես,  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը և կազմակերպության փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը կխոսեն ապրանքների և ծառայությունների գների և որակի մասին:    

Ի՞նչ հեռանկարներ կան 2017 թվականին Հայաստանի տնտեսական և ֆինանսական  դաշտում, ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը: Այս և այլ հարցերին լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնա «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ասուլիսը:

Մոսկվա կինոատրոնում տեղի կունենա «Bollywood in Armenia» ֆիլմի ցուցադրությունը: Այն կազմակերպում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]