Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Յուվենթուս»-ը աշխարհի առաջնությունից հետո պատրաստ կլինի Դիբալային բաց թողնել 200 միլիոն եվրոյի դիմաց

«Յուվենթուս»-ը աշխարհի առաջնությունից հետո պատրաստ կլինի Դիբալային բաց 
թողնել 200 միլիոն եվրոյի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ».-ը շարունակում է հետաքրքրվել իտալական «Յուվենթուս»-ի  արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է` «Արմենպրես»-ը, վկայակոչելով իսպանական As պարբերականը,  «Յուվենտուսը» մոտ է Դիբալայի հետ նոր պայմանագիր կնքելուն, ըստ որի ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 7 միլիոն եվրո, իսկ պայմանագրում հրաժարագին նշված չի լինի:

Թուրինյան ակումբը չի պատրաստվում առաջիկայում վաճառել Դիբալայի տրանսֆերային իրավունքները, սակայն աշխարհի 2018թ. առաջնությունից  հետո դիտարկելու է այդ տարբերակը:

Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»: Ըստ աղբյուրի՝ «Յուվենթուս»-ը պատրաստ կլինի Աշխարհի առաջնությունից հետո Դիբալային բաց թողնել 200 միլիոն եվրոյի դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]