Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացին գրադարանին է վերադարձրել 100 տարի առաջ վերցված գիրքը

Ամերիկացին գրադարանին է վերադարձրել 100 տարի առաջ վերցված գիրքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացին գրադարան է վերադարձրել գիրք, որը վերցվել էր 100 տարի առաջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է San Francisco Chronicle թերթը:

Ֆրենսիս Հոփքինս Սմիթի կարճ պատմությունների «40 րոպես անց» խորագրով ժողովածուն գրադարանից վերցրել է Ուեբ Ջոնսոնի տատիկի մայրը` 1917 թվականին:

Ջոնսոնը պարզաբանել է, որ իր տատիկի մայրը մահացել է մեկ շաբաթ առաջ այն պահից, երբ լրանում էր գրքի վերադարձի ժամկետը: Նա նշել է, որ գրադարանի գիրքը հայտնաբերել է 1996 թվականին, բայց այն գրադարան չի տարել, քանի որ գտնում էր, թե այսքան տարի անց գիրքն անցել է ընտանիքին: Գիրքը վերադարձնելով գրադարանի աշխատակիցներին` Ջոնսոնը միայն խորը շունչ է քաշել: Նա ընդունել է, որ ավելի քան 20 տարի դիտմամբ չի վերադարձրել ժողովածուն գրադարանին: 

Գրադարանը ժամկետանց վերադարձի համար տուգանք չի պահանջել, քանի որ այժմ անցկացնում է գրքերի վերադարձման հատուկ ակցիա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]