Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցանկանում էի ուշադրություն հրավիրել անցյալի սխալների վրա. Գարո Փայլանը մեջլիսում իր ելույթի մասին

 Ցանկանում էի ուշադրություն հրավիրել անցյալի սխալների վրա. Գարո Փայլանը 
մեջլիսում իր ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը նշել է, որ մեջլիսում ցեղասպանության մասին խոսելիս նպատակ է ունեցել ուշադրություն հրավիրել անցյալի սխալների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանն ասել է Dihaber-ի հետ զրույցում:

«Երեկ, երբ մեջլիսում քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները, ցանկանում էի, որ անցյալից դասեր քաղեն: Հարյուր տարի առաջ էլ մի սահմանադրություն կազմվեց, որտեղ ժողովուրդները հաշվի չէին առնվում: Առաջին աշխարհամարտի տարիներին չորս ժողովուրդ կորցրին` հայերը, հույները, ասորիներն ու հրեաները: Ասում էի, որ եթե նույն սխալը կրկնենք, այսօր նույն ցավալի իրողությունները կապրենք»,- ասել է Փայլանը:

Պատգամավորը նշել է, որ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունն իր ելույթից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը սպառնացել է` ասելով, որ եթե Գարո Փայլանին այդ խոսքերի պատճառով մեջլիսից չհեռացնեք, Սահմանադրական փոփոխությունների հարցում մեր աջակցությունը չի լինի: «Նախկինում նման բան չէր եղել: Սա մեջլիսի պատմության մեջ առաջին դեպքն է: Ցավոք սրտի, պատժամիջոցը կիրառվեց»,- նշել է Փայլանը` անդրադառնալով մեջլիսի նիստի աշխատանքներից երեք օրով իրեն հեռացնելու որոշման մասին:

Մեջլիսի հայ պատգամավորը ֆաշիստական է որակել նման մոտեցումը` ասելով. «Դրանով նրանք ցանկացան ասել, որ այսուհետ կխոսեք այնքան, որքան մենք ենք ցանկանում: Կօգտագործեք խոսքի ազատությունն ու առերեսվելու իրավունքը միայն այնքան, որքան մենք ենք ցանկանում: Սա ուղերձ էր նրա, որ եթե մեր ուզածով չանեք, ձեր ձայնը կկտրենք»:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: «Ցեղասպանություն» եզրույթը մի քանի անգամ կիրառելու պատճառով նրան պատժել են` հեռացնելով երեք նիստից:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]