1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրք նախարարը դժգոհ է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակից

Թուրք նախարարը դժգոհ է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների 
մակարդակից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները դեռևս չեն վերադարձել այն մակարդակին, որում գտնվում էին նախքան ճգնաժամը` կապված ռուսական ինքնաթիռը խոցելու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին խոսել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

«Թեպետ Ռուսաստանի հետ երկխոսությունը ակտիվորեն և դրական ուղղությամբ շարունակվում է, սակայն երկու երկրի միջև համագործակցությունը դեռևս չի վերադարձել նախաճգնաժամային մակարդակի»,- ասել է նա:

Զեյբեքչիի խոսքով` գյուղատնտեսական ապրանքների` Թուրքիայից Ռուսաստան արտահանման հարցում սահմանափակումները դեռևս պահպանվում են: Բացի այդ, դեռևս կան բարդություններ` կապված ՌԴ-ում Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն տալու հետ:

Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով, սակայն ռուսական կողմը ձգձգում է մերձեցման գործընթացը: Զեյբեքչին հույս է հայտնել, որ երկու երկրի ղեկավարների ջանքերով Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը նոր ազդակ կստանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]