Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետի մոտ քննարկվել է Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի, Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը

Վարչապետի մոտ քննարկվել է Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի, Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:

Վարչապետ Կարապետյանը, կարևորելով առաջարկվող ծրագրի իրականացումը, նշել է, որ Գյումրին զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ ունի, և այս առումով անհրաժեշտ են հենց այսպիսի՝ բիզնես տրամաբանությամբ մշակված ծրագրեր: «Պետք է Գյումրին ավելի հարմարավետ դարձնել ու բիզնեսին ևս ներգրավել այդ գործընթացում, որպեսզի և´ եկամուտ ստանա, և´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել», - ընդգծել է կառավարության ղեկավարը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մանրամասներ ներկայացնելով ծրագրի մշակման վերաբերյալ, նշել է, որ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ աշխատանք է կատարվել, և առաջիկայում լինելու է ծրագրի շնորհանդես՝ հետագա քայլերը քննարկելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև Գյումրիում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած գործարարների մասնակցությամբ հանդիպում, ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի շրջանակում քննարկվելու են փողոցների վերականգնման, լուսավորության ապահովման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]