1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել

«Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակը մտադիր է 
Հայաստանում գործունեություն ծավալել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ  արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք: 

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարևորել է Հայաստան-Իրան համագործակցությունը և նշել, որ երկու երկրների միջև գործակցությունը զարգացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են: 

Նա նաև նշել է, որ Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակ բացելը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար:

«Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակվորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը: 
Տարասյանը կարևորել է նաև Հայաստանում և Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը և համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, ինչը փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար: 
Աբաս Ղորբանին իր հերթին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ և ջանք չի խնայում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նա ևս կարևորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան և այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: 
Ղորբանին նաև ավելացրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ բարձր որակի են և իրանական կողմը ևս շահագրգրված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնելու Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացման և սերտիֆիկացման մարմինների փոխադարձ ճանաչելիության գործընթացը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը և Մեղիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]