Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացիների 82 տոկոսը Ռուսաստանը սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար

Ամերիկացիների 82 տոկոսը Ռուսաստանը սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծ մասը Ռուսաստանը ԱՄՆ-ի համար սպառնալիք են համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այդպիսին են հունվարի 9-12-ը «Ռոյթեր» գործակալության և հասարակական կարծիքի հետազոտության միջազգային ինստիտուտի համատեղ հետազոտության արդյունքները:

Հետազոտության ընթացքում ամերիկացիներին խնդրել են 5 բալանոց համակարգով գնահատել, թե իրենց կարծիքով տարբեր պետություններ որքանով են սպառնալիք ԱՄՆ-ի համար: Պարզվել է, որ ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիների 82 տոկոսը Ռուսաստանը գնահատել են որպես ԱՄՆ-ի համար սպառնալիք հանդիսացող երկիր:

Հետազոտության արդյունքներով Ռուսաստանն առաջ է անցել Իրանից, Սիրիայից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Կուբայից, Եմենից: Ամերիկացիները լուրջ սպառնալիք են համարում նաև Հյուսիային Կորեան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]