Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետի մոտ քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները

Վարչապետի մոտ քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի 
փաթեթները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրերն ուղղված են եղել մսամթերքի վերամշակման, անվտանգության համակարգերի, մշակաբույսերի, կաթնամթերքի արտադրության, ծառայությունների մատուցման ու զբոսաշրջության ոլորտներին: 
Կառավարության ղեկավարը կարևորել է մարզպետարանի ակտիվ և հետևողական աշխատանքը բիզնես հանրության հետ՝ գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով: «Պետք է այնքան աշխատել, գնալ յուրաքանչյուր ներդրողի, ծրագրի հետևից՝ մինչև արդյունք ստանանք: Համաֆինանսավորվելու է արդյունավետություն, հեռանկար և ներուժ ունեցող ծրագրերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ համագործակցելու և մշտական հետադարձ կապ պահպանելու նպատակով նշանակել պատասխանատուներ յուրաքանչյուր բիզնեսմենի հետ ակտիվ աշխատելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]