Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գործարկվել է ԴԱՀԿ ծառայողի կողմից պարտապանին կարճ sms հաղորդա​գրության միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուց​ման համակարգ

Գործարկվել է ԴԱՀԿ ծառայողի կողմից պարտապանին կարճ sms հաղորդա​գրության 
միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուց​ման համակարգ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, ախտորոշվել են դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի խնդիրները: Ըստ այդմ՝ դատական ակտերի հարկադիր կատարման համակարգն իր՝ արդարադատությանն օժանդակելու կարևոր գործա​​ռույթը պատշաճ չի իրականացնում: ԴԱՀԿ-ի ծառայողների գործողու​​թյունների վերաբերյալ դժգոհություն են արտահայտում և՛ պարտա​տերերը, և՛ պարտապանները: Դժգոհությունները հիմնականում պայմա​նա​​վորված են նրանով, որ օրենսդրորեն հարկադիր կատարողին կա​տա​​​րողական վարույթ իրականացնելիս տրված են լայն հայեցո​ղական լիազորություններ, իր ընտրությամբ մի դեպքում գործելու պար​տա​պանի շահերից ելնելով՝ արհեստական ձգձգելով կատարո​ղական գործողու​թյունների ժամ​կետ​ները, մյուս կողմից՝ պարտատիրոջ շահերից ելնելով՝ պարտա​պանին զրկելով միակ բնակության վայրից և դարձ​նելով նրան անօթևան:

Արդյունքում` պարտատեր քաղաքացիների օգտին կայացված դատա​կան ակտերի կատարումը կատարվում է չարդարացված երկար ժամկետ​ներում կամ ոչ պատաճ: Մյուս կողմից պարտապանների համար առաջա​նում են որոշակի բացասական հետևանքներ՝ պայմանա​վորված նրանով, որ վերջիններս ուշ են ծանուցվում կատարողական գործողությունների մասին: Օրինակ, պարտապանի հաշիվները դրվում են արգելանքի տակ, այն դեպ​քում, երբ վերջինս ունի բանկի առջև պար​​տա​​վորություններ: Բացի դրանից, վերջիններս կատարո​ղական գործողությունների արդյունքում հաճախ զրկվում են իրենց միակ բնակարանից և հայտնվում են փողոցում:

Ինչ է արվել

1. Գործարկվել է ԴԱՀԿ-ի ծառայողի կողմից պարտապանին կարճ հաղորդա​գրության (sms) միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուց​ման համակարգ: Մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներ​կայացվել ծանուցումների բարեփոխմանն ուղղված իրավական ակտերի փաթեթ, որով հիմնական շեշտադրումը կատարվում է ժամանա​կակից տեղեկա​տվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծանուցումներին:

2.​ Մշակվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով սահմանվում են հարկադիր աճուրդի իրականացման հստակ ժամկետներ:

3.​ Մշա​​կվել են «Հրապարակային սակարկությունների մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխու​թյուններ և լրացումներ» կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոնց արդյունքում անձը կատարողական գործողությունների արդյուն​քում այլևս չի զրկվի միակ կացարանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]