Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «ՍՈՒԱՐԴԻ» ընկերություն

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «ՍՈՒԱՐԴԻ» ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 13-ին այցելեց իտալական «ՍՈՒԱՐԴԻ» ճանապարհաշինական ընկերության հայաստանյան մասնաճյուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «ՍՈՒԱՐԴԻ»-ն Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 4 տարի։ Երկու տարի առաջ էլ ստեղծվեց «Պոլիտալի» ընկերությունը, և Աբովյան քաղաքում կառուցվեց արտադրական թաղամաս, որտեղ գործում են իտալական տարբեր ընկերությունների արտադրամասեր: Այստեղ է տեղակայված ժամում 90 տոննա արտադրողականությամբ ասֆալտի գործարանը, սառեցված պիցցայի արտադրամասը, վարչական գրասենյակներ:

Նախարարը բարձր գնահատեց ընկերության կողմից տեղական հումքով և իտալական տեխնոլոգիաներով արտադրության կազմակերպումը:

«Ուրախ եմ տեսնել, որ իտալական ընկերությունը հաջողությամբ աշխատում է հայաստանյան շուկայում: Հուսով եմ, որ «ՍՈՒԱՐԴԻ»-ն տարիների ընթացքում կմեծացնի իր գործունեության ծավալները և կավելացնի աշխատակիցների քանակը»,- ասաց նախարարը:

«Պոլիտալի» ընկերությունն ունի 100-ից ավելի աշխատակից: Նրանց մեծ մասը հայեր են: Ընկերության տնօրեն Ֆիլիպպո Դուզիոնին նշեց, որ լիարժեք հարմարվել են հայկական շուկայում, պատրաստվում են իրականացնել բազմաթիվ նոր նախագծեր: «Իտալացի գործարարների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայաստանյան շուկայի հանդեպ, և մենք էլ ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի տարբեր ոլորտներում մասնագիտացված մեծ ու փոքր ընկերություններ գան և ներդրումներ անեն այստեղ»,- նշեց Դուզիոնին:

«Պոլիտալի» ընկերության տարածքում է նաև Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցչությունը, որը սերտ համագործակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացնելու ճանապարհաշինական կոնֆերանս, որի ընթացքում ոլորտի հայ և իտալացի մասնագետները հնարավորություն կունենան փոխանակվել փորձով և քննարկել մասնագիտական հարցեր:

Վահան Մարտիրոսյանը նաև վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստ է մշտապես աջակցել «Պոլիտալի» ընկերությանը և օտարերկրյա ներդրողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]