Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ոռոգելի հողատարածքները 2017 թ. 100 տոկոսով ապահովված կլինեն ոռոգման ջրով

Հայաստանի ոռոգելի հողատարածքները 2017 թ. 100 տոկոսով ապահովված կլինեն 
ոռոգման ջրով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծված բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ասել, որ 2017 թ.-ին Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով: Այս մասին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:

Մասնավորապես քննարկվել են 2017 թ.-ին ոռոգման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ ջրի հաշվառման և ջրակորուստների նվազեցման իրատեսական, կիրառելի և ջրօգտագործողների կողմից ընդունելի գործողությունների ծրագիրը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակաբույսերի ճիշտ ընտրության և հողատեսակների հետ դրանց համադրելիության խնդրին, որը հատկապես կնպաստի գերնորմատիվային հողատարածքներում ջրակորստի նվազեցմանը:

Համակարգի արդյունավետ կառավարման և ջրի ծախսն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, որի շրջանակներում Կադաստրի կողմից շահագործվող GIS համակարգի տեխնիկական տվյալները կհամադրվեն ՋՏՊԿ-ում գործող «Armenian water» ծրագրի տվյալների հետ:

Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու ևկարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` պետականմարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններկներկայացնի ՀՀ կառավարություն:

Տվյալների ուսումնասիրության աշխատանքները մեկնարկել են այսօր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]