1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԿԲ նախագահը հանձնարարել է ստուգումներ անցկացնել արտարժույթի փոխանակման կետերում

ՀՀ ԿԲ նախագահը հանձնարարել է ստուգումներ անցկացնել արտարժույթի 
փոխանակման կետերում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ֆինանսական վերահսկողության վարչությանը հանձնարարել է արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ անցկացնել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԿԲ նախագահը համապատասխան որոշում է ստորագրել:

Ներկայացնում ենք ՀՀ ԿԲ նախագահի որոշումը.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 391 -րդ և 395 -րդ հոդվածները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած հետևյալ անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2017 թվականի հունվարի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել ստուգումներ՝ փոխանակաման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:

2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]