Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Balmain-ը ոսկյա զարդերի հավաքածուին նվիրված տեսանյութ Է հրապարակել

Balmain-ը ոսկյա զարդերի հավաքածուին նվիրված տեսանյութ Է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Balmain ֆրանսիական նորաձեւության տունը տեսանյութ Է հրապարակել, որը նվիրված Է ոսկյա զարդերի հավաքածուին: Տեսահոլովակը հրապարակվել Է YouTure-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Հավաքածուում ներկայացվել են մի քանի ոսկերչական արտադրանքներ՝ մետաղադրամ- մեդալիոն, շղթա եւ բանալու տեսքով շարմ: 
Մակնիշի կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռուստենի խոսքով, մետաղադրամը «խորհրդանշում Է վերածնունդ, հարստություն եւ պատմություն»: Զարդերը վաճառքում կհայտնվեն հունիսին: 
Balmain նորաձեւության տունը հիմնվել Է 1945 թվականին ֆրանսիացի կուտյուրիե Պիեռ Բալմենի կողմից: Տան այցելուներն են եղել Վիվիեն Լին, Ժան-Պոլ Բելմոնդոն, Քեթրին Հեփբյոռնը, Մառլեն Դիտրիխը, Բրիջիտ Բարդոն, Սոֆի Լորենը: Ընկերության գործող կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռուստենն իր պաշտոնն զբաղեցնում Է 2011 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]