Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, թե ինչու է մարմնամարզությունը սիրտը պաշտպանում ինֆարկտներից

Գիտնականները պարզել են, թե ինչու է մարմնամարզությունը սիրտը պաշտպանում ինֆարկտներից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրական ընդամենը 20 րոպե մարմնամարզությունը մարդու օրգանիզմի վրա ազդում Է  հզոր հակաօքսիդիչի նման, որը պաշտպանում Է սիրտը, ոսկորները եւ մկանները՝ վնասվածքներից եւ զգալիորեն նվազեցնում Է մի ամբողջ շարք հիվադնությունների զարգացման շանսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարում են բժիշկներն այն հոդվածում, որը հրապարակվել Է Brain, Behavior and Immunity հանդեսում:  
«Ամեն անգամ, երբ մենք զբաղվում ենք մարմնամարզությամբ, մեր մարմինն ստանում Է բազմաթիվ պլյուսներ, այդ թվում նաեւ իմունային մակարդակում: Մենք վաղուց գիտեինք, որ վարժություններն օրգանիզմի վրա գործում են որպես հակաբորբոքիչ միջոց, սակայն այն, թե ինչպես եւ ինչու Է դա տեղի ունենում, հասկանալի չԷր»,- ասում Է Սյուզի Հունը Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ):   
«Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ վարժությունները բնավ չպետք Է լինեն ուժասպառող՝ այդ հակաբորբոքիչ արդյունքն ստանալու համար: Ընդամենը 20 րոպես մարմնամարզությունը, այդ թվում նաեւ զբոսանքները, պետք Է բավականացնեն առավելագույն արդյունք ստանալու համար: Այն պատկերացումը, թե անհրաժեշտ Է սպորտով զբաղվել մինչեւ ուժասպառությունը, վախեցնում Է շատ մարդկանց, ովքեր տառապում են խրոնիկական բորբոքումներով եւ դրանց հետ կապված հիվանդություններով, եւ այդպիսի պարզ վարժությունները օգտակար կլինեն հենց նրանց համար»,- հավելում Է Հունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]